Միջազգային 

Երեք երկրների սերտ համագործակցությունն է ԵՄ էներգաանվտանգության պայմանը. Վրաստանի նախագահ

Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի համագործակցությունն էներգետիկ ոլորտում կարող է հիմք հանդիսանալ Կասպյան շրջանի այլ երկրների հետ համագործակցության համար, հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Անդրանատոլիական գազատարի (TANAP) նախագծի հիմնարկեքի արարողության ժամանակ, գրում է newsgeorgia.ru-ն։


«Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հաջող համագործակցությունն էներգետիկ ոլորտում լավ հիմք է Կասպյան շրջանի այլ երկրների հետ բանակցությունները խորացնելու համար։ Պարզ է, որ համագործակցության խորացումը կարևոր է շրջանի համար էներգետիկ անվտանգության և էներգետիկ պոտենցիալի լիարժեք օգտագործման տեսանկյունից։



Հենց շրջանի երկրների սերտ համագործակցությունն է ԵՄ-ին էներգառեսուրսների մատակարարման դիվերսիֆիկացման և ԵՄ-ի էներգաանվտանգության պայմանը»,- նշել է նախագահը։ Միևնույն ժամանակ Մարգվելաշվիլին նշել է, որ երեք երկրները հաջող համագործակցում են նաև առևտրատնտեսական ուղղությամբ։ 

Նույն շարքից