Միջազգային 

Բոլիվիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է պայքարել ԱՄՆ–ի դեմ

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հակահարված տալ ԱՄՆ–ին Վենեսուելայի դեմ ամերիկյան ագրեսիայի դեպքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



«Բոլիվիան Սիմոն Բոլիվարի սիրելի զավակն է, և երկիրն այս հանգամանքներում պատրաստակամություն է հայտնում պայքարել Վենեսուելայում Միացյալ Նահանգների կողմից ցանկացած միջամտության դեպքում», – Noticias24 կայքը մեջբերում է Մորալեսի խոսքերը, որոնք հնչել են Կարակասում անցկացվող Մեր Ամերիկայի ժողովուրդների բոլիվիական դաշինքի արտահերթ նիստի ընթացքում։



Մորալեսի հայտարարությունը հնչել է ի պատասխան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշման, ով նախատեսում է նոր պատժամիջոցներ ներդնել վենեսուելացի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ և արտակարգ դրություն հայտարարել Վենեսուելայի դեմ, քանի որ հարավամերիկյան երկրում տիրող իրավիճակը, իբր, վտանգ է ներկայացնում ԱՄՆ–ի համար։



«Սա լավագույն պահն է, որպեսզի մենք ավելի շատ համախմբվենք, պատրաստվենք ցանկացած սպառնալիքի», – նշել է բոլիվիացի առաջնորդը։ Մորալեսի խոսքերով` նա կնախընտրեր ի դեմս ԱՄՆ–ի տեսնել խաղաղության իսկական պաշտպանի, այլ ոչ թե մի երկրի, որը փորձում է զենքի միջոցով գերիշխող դիրք զբաղեցնել։

Նույն շարքից