Միջազգային 

Էրդողանն և Պուտինը հեռախոսազրույցի ժամանակ խոսել են «1915-ի դեպքերից». թուրքական լրատվամիջոցներ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել:



 

Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հեռախոսազրույցը տևել է 30 րոպե:

 

Նախագահները քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը, Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմի թաթարների խնդրի լուծման ուղիներ գտնելու հարցը:



 

Էրդողանը հիշեցրել է, որ մարտի 20-ին այցելելու է Ուկրաինա: Կարճ անդրադարձ է արվել նաև «1915-ի դեպքերին»:



 

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ այդ առումով Թուրքիան կողմ է արդար հիշողության հեռանկարին, սակայն Հայաստանը խաղաղության կոչերն անտեսում է և պատմաբանների հանձնաժողով ստեղծելու առաջարկներին դրական մոտեցում չի ցուցաբերում:

 


 

Նույն շարքից