Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավարտված խորհրդարանական ընտրությունները որակել է իր «Լիկուդա» կուսակցության և աջ ճամբարի «մեծ հաղթանակ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Քվեարկության արդյունքները դեռ չեն հրապարակվել, սակայն երեք exit-poll-ից երկուսի տվյալներով` «Լիկուդան» հավասար դիրք է զբաղեցնում «Սիոնիստական ճամբար» ձախ կենտրոնամետ ընդդիմադիր դաշինքի հետ` 120 պատգամավորական մանդատներից ստանալով 27 մանդատ։ Երրորդ տարբերակի համաձայն` «Լիկուդան» ստանում է 28 մանդատ, «Սիոնիստական ճամբարից» մեկով ավել։
«Հակառակ ամեն ինչին` «Լիկուդայի» և ազգային ճամբարի հաղթանակը Իսրայելի ժողովրդի հաղթանակն է», – Twitter–ում գրել է Նեթանյահուն, ով հավակնում է երրորդ անգամ անընդմեջ և կարիերի ընթացքում չորրորդ անգամ գլխավորել երկրի կառավարությունը։
Բոլոր նախընտրական հարցումները կանխատեսում էին, որ չորս մանդատի առավելությամբ կհաղթի ընդդիմությունը ։