Տնտեսություն 

Դոլլարի և եվրոյի փոխարժեքները աճել են

analitik.am

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 7-ին կազմել է 409.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.98 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 515.76 դրամ (աճել է 3.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 657.10 դրամ (աճել է 4.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 10.26 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 222.87 դրամ, ոսկին՝ 15,693.86 դրամ, պլատինը՝ 16,403.04 դրամ:

Հոկտեմբերի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:

Նույն շարքից