Միջազգային 

Ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները վերջնագիր են ներկայացրել Կիևին

analitik.am

Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների առաջնորդներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին համատեղ հայտարարություն են արել՝ Դոնբասն օկուպացված տարածք հռչակելու Գերագույն ռադայի որոշման վերաբերյալ, հայտնում է lenta.ru-ն։



 

«Դոնբասի հատուկ կարգավիճակ տալը մերժելով՝ Կիևը փշրեց փխրուն Մինսկյան խաղաղությունն ու իրավիճակը փակուղի մտցրեց: Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունները հայտարարում են, որ Կիևի հետ որևէ փոխզիջում հնարավոր չէ, քանի դեռ երեկվա ամոթալի որոշումը Գերագույն ռադայի և Պյոտր Պորոշենկոյի կողմից չեղյալ չի հայտարարվել»,-ասված է համատեղ հայտարարության մեջ:



 

Զախարչենկոն և Պլոտնիցկին նշում են, որ Ռադայի ընդունած որոշման մեջ հատուկ կարգավիճակ սահմանելու վերաբերյալ թվարկվում են միայն այն բնակավայրերը, որոնք շփման գծում են, այլ ոչ ինքնահռչակ հանրապետությունների կողմից վերահսկվող ողջ տարածքը, իսկ դա, նրանց համոզմամբ, Ուկրաինայի հատուկ կարգավիճակի  օրենքի առաջին հոդվածի խախտում է:

 

 

«Կիևը նաև խաղաղապահներ մտցնելու հարց է դնում, սակայն դա նախատեսած չէ ո՛չ մինսկյան արձանագրությունով, ո՛չ միջոցառումների փաթեթով: Նա այդ կերպ խախտում է խաղաղության պլանի ողջ գաղափարը, որը նման դժվարությամբ էր ձեռք բերվել: Դա հերթական փորձն է՝ դուրս գալու մինսկյան պայմանավորվածություններից»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից