Միջազգային 

Barclays բանկը 11 թոփ մենեջերի 16,5 միլիոն ֆունտ ստերլինգի բոնուս է վճարել

analitik.am

Բրիտանական Barclays բանկը 11 թոփ մենեջերի 16,5 միլիոն ֆունտ ստերլինգի բոնուս է վճարել, վճարումն իրականացվել է բանկի բաժնետոմսերով, գրում է gazeta.ru-ն:


 

Դա երկու անգամ ավելի քիչ է, քան անցած տարի: 2014 թվականին բանկի ղեկավարությունը ստացել է 32 միլիոն ֆունտ ստերլինգ, ինչը քննադատության ալիք է առաջացրել ֆինանսական կազմակերպության եկամտաբերության անկման ֆոնին:


 

Ընթացիկ տարում Barclays-ի ղեկավար Թոմ Քինգը ռեկորդային բոնուս է ստացել՝ 4,7 միլիոն ֆունտ ստերլինգի չափով: Բանկի գործադիր տնօրեն Էնթոնի Ջենքինսին տրամադրել են 4,3 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ բաժնետոմսերի փաթեթ: Այժմ Barclays-ի դեմ հետաքննություն է ընթանում հնարավոր խարդախությունների հարցով:


 

 

Նույն շարքից