Միջազգային 

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը կարող է դարեր տևել. Ավստրալիայի ԱԳ նախարար

analitik.am

«Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը կարող է դարեր տևել, հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոպը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



«Մենք ուրիշ ընտրություն չունենք բացի ծայրահեղականության դեմ պայքարի մի մասը լինելուց և ոչ միայն հայրենիքում, այլ նաև արտերկրում, խնդրի լուծումը կպահանջի տարիներ, տասնամյակներ, հնարավոր է, սերունդներ», – Բիշոպի խոսքերը մեջբերում է Ֆրանս Փրես գործակալությունը։



Բացի այդ, Ավստրալիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ գրոհայինների և ծայրահեղականության դեմ պայքարը չպետք է ներկայացվի այնպես, կարծես, դա հնարավոր է հաղթել ռազմական միջոցով «ընդլայնված ճակատում»։ «Սա չարորակ գաղափարի, հայեցակարգի, գաղափարախոսության դեմ մղվող պայքար է», – ասել է Ջուլի Բիշոպը։



Նախորդ տարի Ավստրալիան Իրաք է ուղարկել 600 զինծառայող, որոնց թվումը` 400 ռազմական ավիացիայի մասնագետներ և 200 հատուկ նշանակության զինծառայող։ Ջիհադիստների դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ստեղծման մասին որոշումն ընդունվել է սեպտեմբերի 5–ին Ուելսում կայացած ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ժամանակ։ Այդ կոալիցիային միացել է մոտ 50 երկիր, այդ թվում նաև Ավստրալիան։

Նույն շարքից