Միջազգային 

Թուրքիան Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ համաձայնության է եկել. թուրք նախարար

analitik.am

Թուրքիային մատակարարվելիք ռուսական գազի գնի զեղչի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:



 

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Յըլդըզը փետրվարին ասել էր, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև բարդ ու երկար բանակցություններն ավարտվել են 10.25 տոկոսի չափով զեղչով:


 

Ավելի ուշ հաղորդվել էր, որ բանակցությունները փակուղի են մտել, և համաձայնագրի ստորագրումը վերջին պահին տապալվել է:


 

«Բոլոր խոսակցություններն այն մասին, թե ռուս գործընկերների հետ բանակցություններում խնդիրներ կան, անհիմն են: Ես արդեն հայտարարել եմ 10,25% զեղչի հասնելու մասին:Դա նշանակում է, որ այն ամեն դեպքում կա, քանի որ ես ներկայացնում եմ տեղեկատվության պաշտոնական աղբյուր: Այն, որ փաստաթուղթը դեռ չի ստորագրվել, տեխնիկական հարց է: Կարևորը, որ մենք պայմանավորվել ենք, իսկ ստորագրությունները կհետևեն դրան»,-ասել է Յըլդըզը:

 

Նույն շարքից