Միջազգային 

«Արևելյան գործընկերության» գագաթաժողովին կհրավիրի Բելառուսին, այլ ոչ անձամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

analitik.am

ԵՄ-ն Ռիգայում մայիսին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին կհրավիրի Բելառուսին, այլ ոչ անձամբ այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այդ մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը, գրում է ТАСС-ը:

 


«Այժմ այդ հարցը լուծվում է այնպես, որ հրավերներն ուղարկվեն պետություններին, այլ ոչ պաշտոնատար անձանց: Երկու ամսվա ընթացքում դիվանագիտական ալիքներով կհասկանանք, թե ով որ պետությունը կներկայացնի»,- ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Լատվիական ռադիոյին տված հարցազրույցում:


 

Նրա խոսքով՝ Բելառուսն ինքը կորոշի, թե ով կներկայացնի պետությունը Ռիգայում կայանալիք գագաթաժողովին: «Նման փորձը կօգտագործվի նաև «Արևելյան գործընկերության» մյուս երկրների համար»,- նշել է նա:

 


2015 թվականի հունվարի 1-ից Լատվիան նախագահում է ԵՄ Խորհրդում:

Նույն շարքից