Միջազգային 

Թուրքիայի ՊՆ կայքում Չանաքքալեի մարտերում զոհված հայերի անունները չեն հիշատակվում

analitik.am

Մարտի 18-ը Չանաքքալեի մարտերի (Գալիպոլիի ճակատամարտ) զոհերի հիշատակի օրն է, սակայն Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքում ոչ մուսուլման զոհերի անունները դեռ տեղ չեն գտնում:


 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս»-ը, գերատեսչության կայքում հրապարակված զոհերի ցանկում ոչ մի քրիստոնյա և հրեա զոհի անուն չկա:


 

Կայքի համապատասխան որոնման բաժինը բացվելիս երևում է հետևյալ երկտողը. «Մեր սուրբ նահատակների արյունով ստեղծված Թուրքիայի Հանրապետությունն անվերջ ապրելու է, և կիսալուսնով ու աստղով դրոշը հավետ ծածանվելու է»:



 

Սակայն երբ փորձում ես ոչ մուսուլման զինվորների անունները փնտրել, որևէ արդյունք չի բերում:



 

Համաձայն տարբեր աղբյուրների՝ Չանաքքալեում 100-ից ավելի ոչ մուսուլման զոհ է եղել, որոնցից մեկն էլ Ավանիսի որդի Հակոբն է, որը զոհվել է 1915-ին՝ Քիրեչթեփեյում:



 

Մարտերին մասնակցած մեկ այլ հայ էլ Առաքել Էֆենդին է եղել, որը զոհվել է 1915-ի մայիսի 29-ին:

 

Հայերից բացի այլ քրիստոնյաներ ու հրեաներ էլ են եղել Չանաքքալեի ճակատում, որոնց անուններն այժմ չի հիշատակվում:

Նույն շարքից