Միջազգային 

Թունիսում զինված հանցագործները պատանդ են վերցրել զբոսաշրջիկների խմբին

analitik.am

Զինված հանցագործները Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող թանգարաններից մեկում պատանդ են վերցրել զբոսաշրջիկների խմբի, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Al Arabia-ին:

 

Նախնական տեղեկություններով՝ պատանդ է վերցվել երեք մարդ:



 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մի քանի զբոսաշրջիկ սպանվել է:


 

Միևնույն ժամանակ Reuters գործակալությունը հաղորդում է, որ երեք զինված մարդ հարձակվել է Թունիսի խորհրդարանի վրա:



 

Ինչպես հայտնել է տեղական ռադիոկայանը, խոսքը «Բարդո» թանգարանի մասին է: Նշվում է, որ թանգարանը գտնվում է խորհրդարանի մոտակայքում, որի վրա հարձակում է իրականացվել:

 

Խորհրդարանի անդամներից մեկը հայտնել է AFP գործակալությանը, որ խորհրդարանական աշխատանքը դադարեցվել է կրակոցներից հետո, և պատգամավորները հավաքվել են շենքի նախասրահում: Շենքի ներսում, ինչպես նշվում է, շարունակվում է փոխհրաձգությունը:



 

Տեղեկությունների համաձայն՝ երկու հարձակումները կարող են կապված լինեն միմյանց հետ:

Նույն շարքից