Միջազգային 

Սիրիական բանակը վերահսկողություն է սահմանել Հալեպի հյուսիսային Խանդարաթ արվարձանում

analitik.am

Սիրիայի կառավարական զորքերը լիակատար վերահսկողություն են հաստատել Հալեպի հյուսիսային Խանդարաթ արվարձանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 


Զինյալներից հետ վերցված շրջանը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ տեղակայված է ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարարելու հիմնական ճանապարհի վրա:


 

«Սիրիական բանակի մարտական գործողությունների արդյունքում վերահսկողություն է սահմանվել Հալեպի հյուսիսում գտնվող Խանդարաթ շրջանում»,-ասել է աղբյուրը:



 

Նրա խոսքով՝ ռազմական գործողության ընթացքում սիրիական բանակը զոհեր չի տվել: Վերջին անգամ այստեղ մի քանի օր շարունակ մարտեր էին տեղի ունեցել փետրվարին, և թուրքական կողմից եկող օգնության շնորհիվ սիրիացի զինվորականները ստիպված էին եղել մասամբ հետ քաշվել շրջանից:

 


Սիրիական կառավարությունը բազմիցս հարևան Թուրքիային մեղադրել է ահաբեկիչներին աջակցություն ցուցաբերելու համար:

 

Նույն շարքից