Միջազգային 

Վլադիմիր Պուտինը և Լեոնիդ Տիբիլովը համագործակցության և ինտեգրման մասին պայմանագիր են ստորագրել

analitik.am

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը համագործակցության և ինտեգրման մասին պայմանագիր են ստորագրել, գրում է gazeta.ru-ն:

 


Համաձայնագիրը վերաբերում է պաշտպանության և անվտանգության, արտաքին քաղաքականության հարցերում, սոցիալական, տնտեսական և մարդասիրական ոլորտներում համագործակցությանը: Պայմանագիրը ենթադրում է նաև փոխադարձ համակարգում անդրկովկասյան տարածաշրջանում անկայունության և անվտանգության ապահովման ոլորտում:

 


Հարավային Օսիայի անկախությունը ճանաչում են Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն, ինչպես նաև՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները:

Նույն շարքից