Միջազգային 

Opel և Chevrolet բրենդների ավտոմեքենաներն այլևս չեն վաճառվելու Ռուսաստանում՝ ճգնաժամի պատճառով

Ամերիկյան General Motors (GM) ընկերությունը հայտնել է Ռուսաստանում իր բիզնես մոդելի փոփոխության մասին, որի համաձայն ընկերությանը պատկանող Opel և Chevrolet բրենդների ավտոմեքենաներն այլևս չեն վաճառվելու Ռուսաստանում՝ ճգնաժամի պատճառով, գրում է gazeta.ru-ն:


 

Ընկերության ղեկավարությունը որոշում է ընդունել դադարեցնել Ռուսաստանում Opel ապրանքանիշի մեքենաների վաճառքն այս տարեվերջին:


 

Chevrolet բրենդի մեքենաներից վաճառքում ենթադրվում է, որ կմնան միայն պրեմիում մոդելները, որոնց վրա ճգնաժամը չի ազդել, ինչպես, օրինակ, Corvette սուպերմեքենան:

Նույն շարքից