Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտնել է, որ 2015 թվականի մայիսի 15-ից օտարերկրացիներին երկիր այցելելու համար անհրաժեշտ կլինի մուտքի վիզա: Այն հնարավոր չի լինի ստանալ թռիչքից հետո՝ օդանավակայանում, գրում է lenta.ru-ն:
Ենթադրվում է, որ նորամուծությունը կանդրադառնա միայն անհատական ճանապարհորդների վրա, զբոսաշրջային խմբերի վրա այն չի տարածվի:
«Դա պետական ինքնիշխանության ակտ է: Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի պաշտպանել իր սահմանները»,- որոշումը բացատրել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Բադր Աբդել Աթին:
Վիզաները հարկավոր կլինի ստանալ նախօրոք օտար երկրներում գտնվող երկրի դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Նման որոշում արդեն ներդրվել է 2011 թվականի սեպտեմբերին: Հանրության բողոքների պատճառով արգելքը շարունակվել է միայն երեք օր: Տնտեսագետները պնդում էին, որ նման քայլը մեծ հարված կլինի Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտին:
Նշվում է, որ առաջարկը կիրականացվի թեստային ռեժիմով և կարող է չեղյալ հայտարարվել՝ ելնելով կիրառման փորձից: