Միջազգային 

ԵՄ երկրները որոշել են միանալ Ասիական բանկին

Եվրոպայի ևս երեք երկրում` Ֆրանսիայում, Գերմանիայում և Իտալիայում, որոշում են կայացրել միանալ Չինաստանի նախաձեռնությամբ ստեղծվող Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին: Այս մասին հայտնում է  Корреспондент-ը` վկայակոչելով Financial Times-ը:

 

Ինչպես մեկնաբանել է  Reuters-ը` նման որոշում  կայացվել է՝ ի հեճուկս Վաշինգտոնի կոչերի, որը կասկածի տակ էր առնում այն, որ նոր բանկը կառավարման բարձր չափանիշներ կունենա և կկարողանա սոցիալական երաշխիքներ տրամադրել:

Միևնույն ժամանակ Եվրախորհրդարանի նախագահն արդեն աջակցել է եվրոպական երկրների որոշմանը` ընդգծելով, որ Չինաստանի բանկը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին: 

Չինական «Սինխուա» գործակալությունը հայտնում է, որ Չնաստանի բանկին միանալու  մասին  մտածում են նաև Հարավային Կորեան, Շվեյցարիան և Լյուքսեմբուրգը:
 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից