Միջազգային 

Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նեթանյահուի կուսակցությունը

The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ երեկ Իսրայելում անցկացված խորհրդարանական վաղաժամ ընտրությունների արդյունքներով հաղթել է աջակողմյան «Լիկուդ» կուսակցությունը:

 Արդեն իսկ հաշվարկվել է քվեաթերթիկների 99 տոկոսը, և դրանց արդյունքներով գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը Քնեսեթի 120 պատգամավորական մանդատներից ստանում է 30-ը: Երկրորդ տեղում Ցիպի Լիվնիի ու Իցհակ Հերցոգի «Սիոնիստական ճամբար» ձախակենտրոն բլոկն է՝ 24 մանդատ:

Ապա գալիս է «Միացյալ արաբական ցուցակը»՝ 14 տեղ: Նեթանյահուն արդեն իսկ հայտարարել է «մեծ հաղթանակի» մասին և բանակցություններ է սկսել նոր կառավարության ստեղծման մասին: 

Նույն շարքից