Տնտեսություն 

ՄԱԿ-ը կրճատում է սննդամթերքի մատակարարումը Սիրիայի բնակիչներին

ՄԱԿ-ը սկսում է կրճատել սննդամթերքի տեսքով մարդասիրական օգնության մատակարարումները Սիրիայի բնակիչներին՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Պարենամթերքի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի տեղակալ Էլիզաբեթ Ռասմուսոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն:

 

Նրա խոսքով՝ գործընթացը սկսվել է արդեն այս ամիս: Ռասմուսոնը նշել է, որ սովորական մթերային զամբյուղը կկրճատվի 60 տոկոսով: Նրա խոսքով՝ իրավիճակը կանդրադառնա նաև մոտ 2 մլն սիրիացի փախստականների վրա, ովքեր այժմ գտնվում են Լիբանանի, Հորդանանի, Թուրքիայի, Իրաքի և Եգիպտոսի տարածքներում:

 

Սիրիացի փախստականների օգնության ծրագրի շարունակման համար մինչև տարեվերջ անհրաժեշտ է մոտ 352 մլն դոլար:

Նույն շարքից