Միջազգային 

Եվրամիությունը չի պատրաստվում Հունաստանին բռնի ուժով պահել եվրագոտում

 

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Տնտեսական ու ֆինանսական հարցերով եվրահանձնակատար Պիեր Մոսկովիսին չի բացառել Հունաստանի եվրագոտուց դուրս գալու հնարավորությունը, միաժամանակ ընդգծելով, որ դա բացասաբար կանրադառնա Եվրամիության վրա:

 

Նրա խոսքերով, Եվրամիությունը Հունաստանին իր շարքերում տեսնում է միայն որոշակի պարտավորություների կատարման դեպքում, որ ընդունելի կլինի բոլոր կողմերի համար:

 

Նրա կարծիքով Հունաստանի միությունից դուրս գալու պարագայում զգալի վնաս կկրեն եվրոպական գրեթե բոլոր երկրները, իսկ առավելագույն հարվածը կստանա Գերմանիան:

Վերջում նա հայտնել է, որ Եվրամիությունը կընդռաջի Հունաստանին, եթե վերջինս կառուցողական դիրքորոշում ձեւակերպի, նման դեպքում նրան կհատկացվի երրորդ օգնության փաթեթը:

 

 

Նույն շարքից