Միջազգային 

Ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կշարունակվեն հավերժ

 

Ամերիկյան պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կշարունասկվեն հավերժ: Նման հայտարարություն է արել ԱՄՆ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին, նշելով, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինային:

Նրա խոսքերով ԱՄՆ-ը երբեք չի ընդունելու Ղրիմի անեքսիան ու Ռուսաստանի դեմ սահմանափակումները շարունակելու է, քանի դեռ չի դադարեցվել ռուսական օկուպացիան:

Նա ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնը Ղրիմը համարում է Ուկրաինայի անբաժանելի մասը ու կոչ է անում Մոսկվային հետ վերադարձնել թերակղզին Կիեւին:

Վերջում նա ավելացրել է, որ Ղրիմում ոտնահարվում են մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունն, ինչպես նաեւ ճնշումներ են գործադրվում ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

 

 

Նույն շարքից