Միջազգային 

ՌԴ կոմունիստները մտադրություն ունեն երկրի տարբեր քաղաքներում տեղադրել Իոսիֆ Ստալինի արձանները

analitik.am

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ ՌԴ կոմունիստները մտադրություն ունեն երկրի տարբեր քաղաքներում տեղադրել Իոսիֆ Ստալինի արձանները, հուշատախտակներն ու  նրա պատվին անվանափոխել որոշ փողոցներ:



 

Ինչպես նշում է lenta.ru-ն, ՌԴ որոշ շրջաններում արդեն տրվել է համապատասխան թույլտվություն, իսկ Կրեմլից հայտարարել են, որ նմանատիպ հարցերը գտնվում են տեղի իշխանությունների որոշման տիրույթում:


 

Աղբյուրը հավելում է, որ Մոսկվայում Ստալինի արձանը կանգնեցնելու հարցը պարբերաբար բարձրացվում է, սակայն իշխանությունները կասկածում են դրա անհրաժեշտության հարցում:

Նույն շարքից