Միջազգային 

Չինաստանը Թուրքիային զենիթահրթիռային համակարգեր կմատակարարի

analitik.am

Չինաստանը հաստատել է, որ Թուրքիայի հետ HQ-9 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ պայմանագիր է կնքել, գրում է ria.ru-ն՝ China Daily պարբերականին հղումով:

 


Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը փետրվարին հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է Չինաստանի հետ համագործակցությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգ ստեղծել: Նա հավելել էր, որ իր երկրի կողմից ստեղծվող նոր ՀՕՊ համակարգը ՆԱՏՕ-ի համակարգում ներառված չի լինելու:


 

Ավելի ուշ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ ստեղծվող նոր ՀՕՊ համակարգը համատեղելի կլինի ՆԱՏՕ-ի համակարգերի հետ:


 

 

Նույն շարքից