Միջազգային 

Ուկրաինան դիմել է եվրոպական կառույցների ղեկավարությանը` երկրի արևելք խաղաղապահներ մտցնելու խնդրանքով

analitik.am

ԵՄ-ում Ուկրաինայի ներկայացուցչությունը եվրոպական կառույցների ղեկավարությանը պաշտոնապես փոխանցել է դիմում՝ երկրի արևելք խաղաղապահներ մտցնելու ԵՄ Խորհրդին ուղղված խնդրանքով: Այս մասին հայտնի է դառնում Ուկրաինայի ԱԳՆ կայքից:



Չորեքշաբթի օրն Ուկրաինայի ԱԳՆ-ը հայտնել է, որ եվրոպացիներին խնդրել են «պատշաճ կերպով քննարկել այդ հարցը և խորհրդակցություններ սկսել անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում ԵՄ գործողություն սկսելու վերաբերյալ»:



«ԵՄ-ի ղեկավարությամբ գործողությունը թույլ կտա նպաստել խաղաղության և կայունության վերականգնմանն Ուկրաինայի արևելքում՝ քաղաքականության և անվտանգության ոլորտում ստեղծելով համապատասխան պայմաններ Մինսկի պայմանավորվածությունների հաջող իրականացման և ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեությանն աջակցելու համար»,- նշվում է Ուկրաինայի ԱԳՆ կայքում:



ՄԱԿ ԱԽ-ին և ԵՄ Խորհրդին ուղղված դիմումը՝ Ուկրաինա խաղաղապահներ մտցնելու խնդրանքով, Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է մարտի 17-ին:

Նույն շարքից