Միջազգային 

Դմիտրի Կիսելյովը Մոլդովայում «պերսոնա նոն գրատա» է հայտարարվել

analitik.am

«Россия сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը և Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Անդրեյ Կոնդրաշովը Մոլդովայում «պերսոնա նոն գրատա»՝ «անցանկալի անձ» են հայտարարվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 



«Այս անձինք նշված են օտարեկրացի քաղաքացիների ցանկում, որոնց գտնվելը Մոլդովայի տարածքում արգելվում է: Համապատասխան որոշումը կայացրել է Միգրացիայի և ապաստանի հարցերով բյուրոն: Որքան գիտեմ, Կիսելյովի և Կոնդրաշովի նկատմամբ արգելքը սահմանվել է հինգ տարով»,- ասել է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ալինա Մերլիչը:


 

 

 

Նույն շարքից