Միջազգային 

Երկու ռումբ է ընկել Եմենի միջազգային օդանավակայանի տարածք

analitik.am

Եմենի հարավում Ադեն քաղաքի միջազգային օդանավակայանի օդային հաղորդակցությունը դադարեցվել է՝ քաղաքի մոտ նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի աջակիցների և հակառակորդների միջև բախումների պատճառով: Այդ մասին հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը, գրում է ria.ru-ն:

 



Օդանավակայանի անվտանգության և բանակային ավիացիայի աշխատակիցներն անանունության պայմանով պատմել են Associated Press գործակալության լրագրողին, որ առնվազն երկու ռումբ է ընկել օդանավակայանի տարածք:



 

Անվտանգության նպատակով Կահիրե մեկնող չվերթի ավելի քան 100 ուղևոր ստիպված է եղել դուրս գալ ինքնաթիռից և լքել օդանավակայանի տերմինալը: Այդ դեպքից հետո օդանավակայանը փակվել է:

Նույն շարքից