Միջազգային 

Ադրբեջանը դեմ է «ֆաշիստ Գարեգին Նժդեհի» արձանի տեղադրմանը ՌԴ

analitik.am

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը Ռուսաստանի ղեկավարությանն ու ժողովրդին կոչ է արել թույլ չտալ Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրումը Վլադիմիր քաղաքում, տեղեկացնում է Ինտերֆաքս գործակալության ադրբեջանական ծառայությունը:


 

Այդ մասին ադրբեջանցի գործիչը հայտարարել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի շրջանակներում կայացած միջոցառման ժամանակ, որը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին:


 

Նա պնդել է, թե վերջերս շատացել են ֆաշիստներին որպես հերոս ներկայացնելու փորձերը և, որպես օրինակ, նշել է Գարեգին Նժդեհին, որի մասին ֆիլմի ցուցադրություն է տեղի ունեցել Ռուսաստանում և որում նաև ռուս դերասաններ են նկարահանվել:


 

«Մի՞թե Ռուսաստանն ինքն էլ է մոռացել պատմությունը»,- հարցրել է խորհրդարանի փոխխոսնակն ու հիշեցրել է, թե «ռազմական հանցագործ» Նժդեհը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել և մահացել է 1957-ին՝ Վլադիմիրում:

 

Նա կոչ է արել կանխել հայկական սփյուռքի փորձերը՝ Վլադիմիրում Նժդեհի արձանը տեղադրելու հարցում:

Նույն շարքից