Միջազգային 

Չանաքքալեում թուրքերը գոյության պայքար էին մղում, Վանում ու Զեյթունում հայերն ապստամբում ու թուրքերին էին կոտորում. թուրք պատգամավոր

analitik.am

Թուրքիայում չորեքշաբթի նշվել է Չանաքքալեի ճակատամարտում տարած հաղթանակի 100-ամյակը, և Թուրքիայի ազգային մեծ ժողովում այդ առթիվ հատուկ նիստ է տեղի ունեցել:

 


Բացման խոսքով հանդես է եկել խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը, ինչից հետո ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը:


 

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր Լևենթ Թյուզելի՝ հայերի վերաբերյալ ասածները, սակայն, մնացած պատգամավորների կողմից բացասական են ընդունվել:


 

«Մեր հայ համերկրացիները՝ Անատոլիայի մարդիկ, Չանաքքալեում կռվելիս լավն էին, սակայն նույն թվականին այլ կողմում՝ Ստամբուլից հայ մտավորականներն աքսորվո՞ւմ էին: Եթե Չանաքքալեի ժառանգությանը տեր ենք կանգնում, ուրեմն մարտի դաշտում կռվող հայերի, աքսորվածների, ցեղասպանության ենթարկված հայերի իրողությանն էլ պետք է առերեսվենք, Հրանտի նման թանկ մտավորականի սպանության պատճառ դարձած քաղաքականությունն էլ պետք է քննության ենթարկենք»,- ասել է նա:


 

Դրան պատասխան ելույթով է հանդես եկել «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, ով նշել է. «Պատմությանն առերեսվելը դժվար բան է: Եթե բոլորն առերեսվեն պատմությանը, մեծ օգուտ կբերի: Կցանկանայի իմանալ՝ հայերը պատմությանը որքանո՞վ են առերեսվել»,-ասել է պատգամավորը՝ նշելով, թե այն ժամանակ, երբ Չանաքքալեում թուրքերը գոյության պայքար էին մղում, Վանում ու Զեյթունում հայերն ապստամբում ու թուրքերին էին կոտորում:

Նույն շարքից