Միջազգային 

Շվեդիայի ռեստորաններից մեկում անհայտ անձինք կրակ են բացել

analitik.am

Անհայտ անձինք կրակ են բացել Հիսինգեն կղզում գտնվող շվեդական Գոտենբուրգ քաղաքի ռեստորաններից մեկում, գրում է gazeta.ru-ն:

 


Դեպքի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս ութ հոգի վիրավորվել է:


 

Ականատեսների խոսքերով՝ Կալաշնիկով ինքնաձիգներով տղամարդիկ մտել են ռեստորան ֆուտբոլային խաղի հեռարձակման ժամանակ:


 

Նշվում է, որ այդ հանցագործությունը հավանաբար կապված է շրջանում հանցավոր գործունեության ակտիվացման հետ և ահաբեկչական գործողություն չէ:

Նույն շարքից