Միջազգային 

Արցախի նախագահ Բակո Սահակյանը եղել է հանրապետության արևելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկում

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 18-ին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան շրջանում տեղակայված զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների առօրյային:



Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նույն օրը նախագահը Մարտունի քաղաքի մշակույթի պալատում մասնակցել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման եւ ազատամարտի ականավոր ներկայացուցիչ Վլադիկ Խաչատրյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:



Նախագահը կարևորել է ազգի երախտավորների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Վլադիկ Խաչատրյանի կերպարը՝ որպես մեծ հայրենասերի, լավ ընկերոջ և տաղանդավոր հրամանատարի, միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ:

Նույն շարքից