Միջազգային 

«Փեմ» ցիկլոնը Վանուատուում վնասել է տների 90%-ը

analitik.am

Վանուատուում արևադարձային «Փեմ» ցիկլոնը փլուզել կամ լրջորեն վնասել է տների 90%-ը: Այս մասին նախօրեին հայտնել է խաղաղօվկիանոսյան այս ոչ մեծ երկրի կառավարությունը: Ավելի վաղ իշխանությունները խոսում էին 70% վնասի մասին՝ հայտնում է TASS-ը:



Հաղորդվում է, որ գործնականում ոչնչացվել է պետության գրեթե ամբողջ բերքը՝ այն դեպքում, երբ գյուղատնտեսությունը երկրի ազգային տնտեսության 2 գլխավոր ոլորտներից մեկն է:



Կլիմայի հարցերով ավստրալական խորհուրդն այսօր տարածել է հայտարարություն, ըստ որի՝ Վանուատուում ցիկլոնին ուղեկցող զանգվածային ջրհեղեղների պատճառներից մեկը օվկիանոսի մակարդակի բարձրացումն է, ինչն էլ կլիմայի փոփոխության արդյունք է:



Ավստրալացի հիդրոօդերևութաբանների խոսքերով՝ «Փեմը» «Օկեանիայի» պատմության մեջ ամենախոշոր բնական աղետներից մեկն է:

Նույն շարքից