Միջազգային 

ՌԴ-ն ՆԱՏՕ–ի հետ բախում չի փնտրում, սակայն հարաբերությունները լավացնելու համար դաշինքը պետք է փոխի իր վարքագիծը. ՌԴ պաշտպանության փոխնախարար

analitik.am

Ռուսաստանը ՆԱՏՕ–ի հետ բախում չի փնտրում, սակայն հարաբերությունները լավացնելու համար դաշինքը պետք է փոխի  իր վարքագիծը, հինգշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։



«Կցանկանայի ընդգծել, որ մենք ՆԱՏՕ–ի և Միացյալ Նահանգների հետ բախում չենք փնտրում, սակայն նրանք պետք է փոխեն իրենց վարքագիծը... Մոսկվան չի որոշել սառեցնել հարաբերություններն ու ռազմական համագործակցությունը Վաշինգտոնի հետ, այս որոշումը նրանք են ընդունել և ընտրել են պատժամիջոցների պրակտիկան։ Դա նրանց ընտրությունն է, մենք կդիմանանք», – հայտարարել է Անտոնովը  RT–ին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Նրա խոսքով` Ռուսաստանը, բացի ՆԱՏՕ–ից, համագործակցության այլ հարթակներ էլ ունի, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի` Ասիայի ու Լատինական Ամերիկայի երկրներ կատարած այցերը հաստատում են դա։



Անտոնովն ավելացրել է, որ իր անունը պատժամիջոցների ցանկում ներառելը հերթական անգամ հաստատում է, որ արևմտյան երկրները չեն ցանկանում երկխոսության գնալ։



«Նրանք շատ լավ գիտեն, թե ով եմ ես։ Ես դիվանագետ եմ, կողմ եմ համագործակցությանը, և պատժամիջոցների ցանկում իմ անունը ներառելը վկայում է, որ նրանք չեն ցանկանում բանակցություն վարել և կապեր պահպանել ՌԴ պաշտպանության նախարարության հետ», – նշել է Անտոնովը։ 

Նույն շարքից