Միջազգային 

Lufthansa-ի օդաչուները երկարաձգել են գործադուլը

analitik.am

Գերմանական ամենախոշոր ավիափոխադրող Lufthansa-ի օդաչուները երկարաձգել են գործադուլը ևս մեկ օրով՝ մինչև ուրբաթ օրվա՝ մարտի 20-ի ավարտը, գրում է lenta.ru-ն: Այդկերպ նրանք չեն աշխատի արդեն երրորդ օրը:

 


Ինչպես հայտնել են Գերմանիայի քաղաքացիական ավիացիայի օդաչուների Cockpit արհմիությունից, ուրբաթ օրվա գործադուլը կանդրադառնա ողջ երկրում ավիաընկերության փոքր և միջին չվերթների վրա: Ընդ որում՝ նշվում է, որ գործադուլը չի անդրադառնա Lufthansa-ի դուստր ընկերություններին՝ ցածր բյուջետային Germanwings և ̝Еurowings ավիաընկերություններին:

 


Գործադուլը սկսվել է չորեքշաբթի օրը՝ մարի 18-ին: Այդ ժամանակ չեղյալ է հայտարարվել 1,5 հազար թռիչքներից մոտ 750-ը, ինչի հետևանքով մոտ 80 հազար ուղևոր չի կարողացել օգտվել ավիաընկերության ծառայություններից: Հինգշաբթի Lufthansa-ն չի իրականացնի 42 հեռավոր չվերթ:

Նույն շարքից