Միջազգային 

Կրեմլում չեն դիտել ամերիկյան House of Cards սերիալը. Պեսկով

analitik.am

Կրեմլում չեն դիտել ամերիկյան House of Cards սերիալը, որում օգտագործվում է ռուս նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

 


«Չենք նայել և չեն զեկուցել։ Կերպարի օգտագործման մասին չենք լսել»,- ասել է Պեսկովը։

 


House of Cards սերիալը ցուցադրվում է 2013-ից։ Ռուս նախագահ Վիկտոր Պետրովի կերպարը հայտնվել է սերիալի 3-րդ սեզոնում, որը սկսել է հեռարձակվել 2015թ. փետրվարից։ Նրա արտաքինը և կենսագրությունը շատ հարցերում նման են Պուտինի արտաքինին ու կենսագրությանը։

Նույն շարքից