Միջազգային 

Վլադիմիր Պուտինը հնարավոր է` Հայաստան ժամանի ապրիլի 20-ից հետո. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է` Հայաստան ժամանի ապրիլի 20-ից հետո: Տեղեկությունն այն մասին, որ նման այցի ժամկետների շուրջ աշխատանք է տարվում, լրագրողներին հաստատել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը:

 

«Իսկապես այցի հարցն օրակարգում է։ Այն պատրաստվում է և քննարկվում»,- նշել է Պեսկովը:


 

«Երբ ամսաթիվը որոշվի և հաստատվի, մենք այդ մասին կհայտնենք»,- խոստացել է երկրի նախագահի մամուլի խոսնակը:


 

Գործակալությունը հիշեցնում է, որ չորեքշաբթի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում, հայտնել է, որ Պուտինը հնարավոր է Երևան ժամանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Նույն շարքից