Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիհովը ստուգել են Ադրբեջանի զինված ուժերի տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը: Այս մասին հայտնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Տանկային անձնակազմերը տրատեսակ խոչընդոտներ են հաղթահարել, հակատանկային, տանկային և ուղղաթիռային թիրախների ուղղությամբ մարտական հրաձգություն են իրականացրել:
Հասանովը գոհունակություն է հայտնել ադրբեջանցի տանկիստների պատրաստվածության մակարդակի կապակցությամբ և հրահանգել է ուսումնական մարզումներն ավելի ինտենսիվ անցկացնել: