Միջազգային 

Բրիտանացի զինվորական հրահանգիչները սկսել են Նիկոլաևում ուկրաինական բանակի զինծառայողների նախապատրաստումը

Բրիտանացի զինվորական հրահանգիչները սկսել են Նիկոլաևում ուկրաինական բանակի զինծառայողների նախապատրաստումը։ Այս մասին հայտնում է BBC-ն։



Հաղորդվում է, որ 35 բրիտանացիներ սովորեցնում են ուկրաինացիներին պաշտպանական մարտավարություն և բուժօգնության ցուցաբերում։



Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանություն նախարար Մայքլ Ֆելոնը՝ զինվորական մասնագետները կարճաժամկետ հիմքով կներկայացվեն 4 ուղղություններով՝ բժշկություն, լոգիստիկա, հետախուզություն և հետևակի նախապատրաստում, կաշխատեն երկրի արևելքի հակամարտության գոտիներից հեռու։



Լոնդոնը դիտարկում է աջակցության վերաբերյալ ուկրաինական կառավարության այլ հարցումներ։ «Մենք սերտորեն կհամագործակցենք առանցքային դաշնակիցների հետ Ուկրաինա-Մեծ Բրիտանիա-ԱՄՆ-Կանադա համատեղ հանձնաժողովի շրջանակում»,- հավելել է Ֆելոնը։

Նույն շարքից