Ռուսաստանին Հարավային Օսիայի միանալու հարցը դեռ օրակարգում չէ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Ռուսաստանին միանալու գաղափարը մեր ժողովրդի մոտ կա, մենք կանենք ամեն ինչ, որ դա իրականանա, սակայն այսօր այդ հարցը դրված չէ»,- հայտարարել է Հրվ. Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը։
Հիշեցնենք, որ երկու երկրների առաջնորդներն օրերս համագործակցության և ինտեգրման մասին պայմանագիր են ստորագրել։