Yandex-ը նախատեսում է գրասենյակ բացել Շանհայում` չինական շուկան ուսումնասիրելու համար։ Միաժամանակ խոսքը երկրի շուկա դուրս գալու մասին չէ, ռուսական ընկերությունն ուղղակիորեն չի մրցի Baidu տեղական որոնողական համակարգի հետ, հինգշաբթի գրում է «Վեդոմոստի» թերթը։
Technode հրատարակության տվյալներով, որին մեջբերում է թերթը, խոսքը Yandex-ի և չինական ընկերությունների համագործակցության մասին է։ Որոնողական համակարգի և այլ գովազդային հարթակների միջոցով նրանք կկարողանան դուրս գալ ռուսական շուկա։ Yandex-ի ներկայացուցիչը հաղորդում է, որ Շանհայում գրասենյակ բացելու մասին պաշտոնական որոշում չկա։
Ընկերությունն այժմ վաճառքի միջազգային գրասենյակ ունի Շվեյցարիայում։ Ավելի շատ օտարերկրյա գովազդատուներ են սկսել հետաքրքրվել ռուսական ինտերնետային շուկայով, այդ պատճառով Yandex-ը «դիտարկում է նրանց հետ ուղիղ աշխատանքի տարբերակները», հաղորդում է ՌԻԱ Նովոստիին։
Բացի այդ, հրատարակության տվյալներով` «Яндекс.Деньги» վճարային համակարգը նախատեսում է զբաղվել TradeEase չինական առցանց վճարային հարթակի մշակմամբ, որը կստեղծվի Չինաստանի և Ռուսաստանի միջև սահմանամերձ առևտրի համար։ Այս մասին նշվում է «Яндекс.Деньги» համակարգի և TradeEase–ի համատեղ հայտարարության մեջ։