Միջազգային 

Ահաբեկիչները կիրառում են սոցցանցերը տվյալների փոխանակության, հավաքագրումների և քարոզչության համար. The Washington Times

analitik.am

ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունն ուշադրությունը կենտրոնացրել է սոցցանցերի և տեղեկատվական պատերազմի ոչ ավանդական այլ սպառնալիքների վրա։ Այս մասին գրում է The Washington Times-ը։



«Սոցցանցերը ոչ ստադարտ ռազմավարությունների և ընդհանուր առմամբ անվտանգ միջավայրի ևս մեկ բաղադրիչ են, որոնք կենտրոնական դեր են խաղում անձանց ինչ-որ գործընթացների ներգրավելու գործում»,- ասել է Ջոզեֆ Վոտելը, որը գլխավորում է հրամանատարությունը։ «Այդ իսկ պաատճառով մենք պետք է ուժեղացնենք մեր հնարավորությունները հաղորդման այդ ալիքի միջոցով ազդեցության առանցքային աղբյուրների հետ փոխգործակցության համար»,- նշել է նա։



Ինչպես հիշեցնում է թերթը՝ ահաբեկիչները կիրառում են սոցցանցերը տվյալների փոխանակության, հավաքագրումների և քարոզչության համար։ Բացի դրանից՝ նշում է թերթը, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանն ու Ռուսաստանն ակտիվացնում են իրենց շահերի խթանման համար տեղեկատվական դիմակայության վարման ոչ կինետիկ մեթոդների կիրառությունը։



Վոտելի խոսքով՝ սոցցանցերը «մեր» սոցցանցերը չեն, դրանք ըստ էության ապակենտրոնացված են, այդ իսկ պատճառով այդ թեմային պահանջվում է նոր մոտեցում։

Նույն շարքից