Միջազգային 

Ղրիմին նայում են` ինչպես ռուսական մոդելի. Կիսելյով

Ղրիմը մեկ տարի առաջ վերադարձավ Ռուսաստանի կազմ և դարձավ մի մոդել, որի ուղղությամբ կողմնորոշվում է մնացած Ռուսաստանը, այդ պատճառով, թերակղզու վերադարձի ողջ ցնծության հետ մեկտեղ, կարևոր է ներկայացնել Ղրիմում կատարած աշխատանքի արդյունքները, կարծում է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։



«Ղրիմին նայում են` ինչպես ռուսական մոդելի։ Եթե մեկ–երկու տարի հետո չլինեն արմատական փոփոխություններ թերակղզու ընդհանուր պատկերի, կյանքի տեխնոլոգիայի, հանգստի, ծառայությունների մատուցման տեխնոլոգիայի ոլորտում, ապա կասեն, թե Ռուսաստանի ձախողումն է։ Ղրիմը մոդել է, եկել է ինչ–որ արդյունքներ ներկայացնելու ժամանակը։ Այն, ինչ կոչվում է «աշխատանք»», – ասել է Կիսելյովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։



Նա նշել է, որ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն ևս մասնակցում է Ղրիմի տեղեկատվական տարածքի զարգացման և ռուսական ու համաշխարհային տեղեկատվական տարածքում թերակղզու ինտեգրման գործին։



 

 

Նույն շարքից