Միջազգային 

Անցած տարի ԱՄՆ է այցելել մոտ 75 մլն զբոսաշրջիկ

2014 թվականին ԱՄՆ են այցելել ռեկորդային թվով օտարերկրացի զբոսաշրջիկներ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներին։ Պարզվել է, որ անցած տարի ԱՄՆ է այցելել մոտ 75 մլն զբոսաշրջիկ։ Դա 7 տոկոսով գերազանցում է նախկին ցուցանիշը։



Ինչպես նշում է թերթը, ռեկորդը սահմանվել է՝ չնայած այն բանին, որ դոլարի ավելի ուժեղ փոխարժեքի պատճառով ԱՄՆ ուղևորությունները թանկացել են։ Պարբերականը չի բացառում, որ ամերիկյան արժույթի ուժեղացումը կանդրադառնա 2015 թվականին զբոսաշրջային ցուցանիշների վրա։



Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ հանրաճանաչությունն ու ներքին զբոսաշրջության ուժեղ ցուցանիշները կարող են գերակշռել արժութային տատանումների ցանկացած հետևանքները։

Նույն շարքից