Միջազգային 

Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ռուս-օսական պայմանագրի դրույթները

Վրաստանի ԱԳՆ-ը դա որակել է որպես Ռուսաստանի կողմից երկրի հանդեպ ագրեսիայի շարունակում:

Վրաստանի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Ռուսաստանը սրանից առաջ էլ նման համաձայնագիր է ստորագրել Աբխազիայի հետ, և որ Ռուսաստանի այդօրինակ գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի խախտում՝ կապված պետությունների սահմանների անխախտության ու տարածքային ամբողջականության պահպանման հետ:

 

Վրաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ երեկ ստորագրված պայմանագիրը, Աբխազիայի հետ ստորագրված պայամանագրի նման, ուղղված է Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ, և որ այդ պայմանագիրը նշանակում է Ցխինվալի շրջանի փաստացի բռնակցում:

Վրաստանի ԱԳՆ-ը միջազգային հանրությանը կոչ է արել իրավական ու քաղաքական անհրաժեշտ գնահատական տալ Ռուսաստանի ապօրինի գործողություններին և ձեռնարկել գործուն քայլեր, այդ թվում նաև անվտանգության միջազգային մեխանիզմներ ստեղծելով: 

Նույն շարքից