ՄԱԿ-ի համաձայն՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մեղավոր է ցեղասպանության և այլ ռազմական հանցագործությունների համար, փոխանցում է Deutsche Welle-ն։
Պարբերական հարձակումները կրոնական փոքրամասնության՝ Իրաքի եզդիների վրա անհրաժեշտ է որակել որպես ցեղասպանություն, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում, որը ներկայացվել է այսօր Ժնևում։
ԻՊ-ի նպատակն է ոչնչացնել եզդիներին, նշում են փորձագետները, ովքեր ջիհադիստների հարձակումներից ողջ մնացած ավելի քան 100 ականատեսի են հարցաքննել։ ԻՊ-ի գրոհայինները սպանել են հարյուրավոր եզդի տղամարդկանց, առևանգել են 8-15 տարեկան տղա երեխաների և պարտադրել նրանց իսլամ ընդունել և ռազմական պատրաստվածություն անցնել, նշվում է փաստաթղթում։ Կանանց և աղջիկներին ջիհադիստները բռնաբարել են և ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ։
Զեկույցի հեղինակները կոչ են արել Հաագայում Միջազգային քրեական դատարանին զբաղվել եզդիների ցեղասպանության խնդրով։