Միջազգային 

ՀԱՊԿ-ը պատրաստ է իր խաղաղարարներին Դոնբաս ուղարկել. Բորդյուժա

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ է բոլոր անհրաժեշտ որոշումների ընդունման դեպքում իր խաղաղարար ստորաբաժանումները տրամադրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար: Բելառուսական ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:



«Մենք (ՀԱՊԿ-ը) խաղաղարար ներուժ ունենք, մեր խաղաղարար ուժերը մշտապես համապատասխան պատրաստություն են անցնում: Եվ եթե ՄԱԿ-ն այդպիսի որոշում ընդունի, մենք պատրաստ ենք կոնկրետ ստորաբաժանումներ տրամադրել»,- բելառուս լրագրողների հետ զրույցում ասել է Բորդյուժան:

Նույն շարքից