Տնտեսություն 

Ռուհանի. Իրանի եկամուտները նավթի արտահանումից կրճատվել են մոտ 1/3-ով

Իրանի եկամուտները նավթի արտահանումից նվազել են 30 տոկոսով: Այս մասին հայտարարել է Իսլամական պետության նախագահ Հասան Ռուհանին՝ փոխանցում է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ նավթի գնի սահմանման ոլորտը գերիշխող գործոն չէ: Այդ հարցում մեծ դեր են խաղում քաղաքականությունն ու գլոբալ դավադրությունները՝ նշել է Ռուհանին:

Նավթի գնի անկումը համաշխարհային շուկաներում որոշակի անհանգստություն է առաջացրել Իրանում՝ կապված ընթացիկ իրանական օրացուցային ֆինանսական տարվա (ավարտվում է 2015 թվականի մարտի 20-ին) բյուջեի հնարավոր դեֆիցիտի հետ:

Ընթացիկ տարվա բյուջեում Իրանը նավթի գինը սահմանել էր մեկ բարելի դիմաց 100 դոլարի մակարդակի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը թեթև նավթ է արտահանում մեկ բարելը 84.25 դոլարով, իսկ ծանրը՝ 82.61 դոլարով:

Ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են հաջորդ տարվա բյուջեն կազմել նավթի մեկ բարելի՝ 70-75 դոլար արժեքի հաշվարկով:

ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կարտել) տվյալներով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Իրանն օրական 2.675 մլն բարել նավթ է արտահանել:

Նույն շարքից