Միջազգային 

Մինսկյան համաձայնությունների չկատարման դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կշարունակվեն

analitik.am

 

Ինչպես հաղորդում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը,Հակառուսական պատժամիջոցները մինսկյան համաձայնությունների չկատարման դեպքում կշարունակվեն ու չեն մեղմացվի:

Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի շրջանակում հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից:

 

Կողմերը քննարկման ընթացքում եկել են ընդհանուր հայտարարի, որ Ուկրաինայի արեւելքում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է մինսկյան համաձայնագրերի լիակատար կատարումն ու շփման գծից զինատեխնիկայի դուրս բերումը:

 

Հակառակ պարագայում Արեւմուտքը շարունակելու է Ռուսաստանի դեմ տնտնեսական սահմանափակումները:

Միացյալ նահանգներն ու Գերմանիան կշարունակեն Ուկրաինայի հատկացվող ֆինանսական օժանդակությունը՝ երկրում բարենորոգումները շարունակելու համար:

Նույն շարքից