Միջազգային 

Եվրամիության երկրների առաջնորդները պայմանավորվել են սկսել Էներգետիկ միության ստեղծումը

analitik.am

Եվրամիության երկրների առաջնորդները պայմանավորվել են սկսել Էներգետիկ միության ստեղծումը՝ հաղորդում է Korrespondent.net-ը:



Ինչպես նշվում է ԵՄ որոշման մեջ, որն ընդունվել է հինգշաբթի երեկոյան ԵՄ գագաթնաժողովում, Էներգետիկ միությունը պետք է ունենա 5 չափորոշիչ՝ «էներգետիկ անվտանգություն, համերաշխություն և վստահություն մասնակից երկրների միջև, ԵՄ էներգետիկ շուկայի ամբողջական ինտեգրում, էներգաարդյունավետություն, որը կնպաստի էներգիայի սպառման կրճատմանը, տնտեսության ածխաջրածնային կախվածության նվազեցում, գիտական հետազոտություններ, ինովացիա և մրցունակություն»:



Որոշման մեջ առանձնացված են գլխավոր ուղղությունները, որոնց վրա ԵՄ-ն կկենտրոնանա էներգամիության ստեղծման սկզբնական ժամանակներում:



Դրանց թվում են՝ երկրների և տարածաշրջանների միջև չբավարարող ենթակառուցվածքների կառուցում՝ միության ներսում էներգիայի փոխադրման համար, ԵՄ կազմի մեջ չմտնող երկրների հետ էներգիայի գնման պայմանագրեր ստորագրելիս ԵՄ օրենսդրության խիստ պահպանում, այդ համաձայնագրերի թափանցիկության ապահովում և այլն:

Նույն շարքից