Միջազգային 

ԱՄՆ հրահանգիչները Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկներին կսկսեն մարզել 2015 թվականի ապրիլի վերջին

analitik.am

ԱՄՆ հրահանգիչները Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկներին կսկսեն մարզել 2015 թվականի ապրիլի վերջին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվ Ուորենին։



Ուորենի խոսքով՝ ուկրաինացի զինվորականների նախապատրաստությունը կիրականացնեն ԱՄՆ օդադեսանտային 173-րդ բրիգադի մոտ 290 հրահանգիչներ։



Մարզումները կանցկացվեն Լվովի մարզում գտնվող Յավորովի ուսումնական կենտրոնում։

Նույն շարքից