Միջազգային 

Ռուսաստանի շահն այն է, որ թույլ չտա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միացում. Oլանդ

analitik.am

Ուկրաինայում իրավիճակը կարգավորել թույլ կտա Մինսկի համաձայնագրերի ամբողջական կատարումը, այլ ոչ լավ ընթրիքը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Society ամսագրին տված հարցազրույցում, գրում է ria.ru-ն:



 

«Ռուսաստանի շահն այն է, որ թույլ չտա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միացում, որը կստեղծի ուղիղ կապ նրա հետ, ինչը Ռուսաստանը որպես սպառնալիք է դիտում: Եվրոպայի շահը Ռուսաստանի հետ քննարկումներ ունենալն է, քանի որ դա հսկայական երկիր է: Ուկրաինայի շահը տարածքային ամբողջականությունը պահպանելն է: Եվ մենք լավ տեսնում ենք, որ լուծումը Մինսկի համաձայնագրերի ամբողջական իրականացման մեջ է»,- կարծում է Ֆրանսիայի նախագահը:


 

Նա նշում է, որ «արտաքին քաղաքականությունը ոչ միայն անձնական հարաբերություններն են, այլ իրականությունը, հավակնությունները և շահերը»:

 

 

 

Նույն շարքից